Քաջարանի քաղաքապետին կալանավորեցին և տարան ԱԱԾ մեկուսարան՝ «ԿԿԲ պադվալ». ոչ մեկ չի պլստում

Քաջարանի քաղաքապետին կալանավորեցին և տարան ԱԱԾ մեկուսարան՝ «ԿԿԲ պադվալ». ոչ մեկ չի պլստում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այս գիշեր, քննարկելով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում է կայացրել Մանվել Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով։  

 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: