ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը ձերբակալվեց. մեղադրվում է դաժան և սահմռկեցուցիչ հանցանքի մեջ

ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը ձերբակալվեց. մեղադրվում է դաժան և սահմռկեցուցիչ հանցանքի մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գասգիկ Շամշյանը, Գ. Մաշադյանը կասկածվում է հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել է, թե ինչպես է մտել տուն և ինչ գործողություններ է արել ներսում: