Հայ երգչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հայ երգչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ անդրադարձավ շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելու հարցին։ Անանյանի խոսքով Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները:

 

Ըստ Անանյանի, սակայն, այդ 9 ներկայացուցչից դեռևս մի քանիսն են հայտարարագրել իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են՝ խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել: ՊԵԿ նախագահը նաև ասաց, որ երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է եկամուտները հայտարարագրել:

 

Հարցին՝ անուն կտա՞, Անանյանն ասաց․ «Բնականաբար անուն չեմ կարող նշել»։