Դատարանը մերժեց Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը

Դատարանը մերժեց Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը: Որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ի կեսօրին:

 

Հիշեցնենք, որ միջնորդությունը փետրվարի 9-ին կայացած նիստին ներկայացրել էր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Ներկայումս գեներալ-գնդապետ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքի տեսքով, որը փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ: Փաստաբանը շեշտել է հերոսների նկատմամբ նման վերաբերմունքի անթույլատրելիությունը' միաժամանակ մատնանշելով, որ իր պաշտպանյալը ոչ մի դատական ​​նիստ բաց չի թողել:

 

Յուրի Խաչատուրովը' ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ միասին, անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի' առանձին վարույթի մեջ առնված մասով: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:

 

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին' ժամը 13:00-ին: