Բացառիկ տեսանյութ. Խաչատուրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց հորը

Բացառիկ տեսանյութ. Խաչատուրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց հորը

Ռուսական լրատվամիջոցները հրապարկել են Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի տանը քննիչների անցկացված փորձի տեսանյութը:

 

РЕН ТВ հեռուստաալիքի հրապարակած կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել սպանությունը: Կրտսեր և միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան մեջքի կողմից են մոտեցել, երբ նա քնած էր բազկաթոռին:

 

«Նա (կրտսեր քույրը) հասցրել է առաջին հարվածը, նա արթնացել է, այնուհետև ես հարվածեցի մուրճով, չեմ հիշում՝ մեկ, թե երկու անգամ», – պատմել է միջնեկ քույրը՝ Անգելինան:

 

Վիրավոր Միխայիլ Խաչատուրյանը վեր է կացել և սկսել հարցեր տալ, թե ինչ է կատարվում: Դրանից հետո մեղադրյալները զանգահարել են ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել:

 

Անգելինան ընդգծել է, որ իրենք նախապես չեն որոշել, թե ով ինչ պետք է անի և պահի տակ են գործել: Միևնույն ժամանակ ավագ քույրը նրանց փորձել է հետ պահել և մինչև վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը:

 

Ենթադրաբար, աղջիկները հորը սպանել են, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա:

 

Հիշեցնենք, որ մեծ հնչեղություն ստացած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին: Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշումների:

 

Այսօր ավելի վաղ համացանցում հայտնվել էր Միխայիլ Խաչատուրյանի կողմից դստեր' Անգելինա Խաչատուրյանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող լուսանկարը:

 

Սեպտեմբերի վերջին Կոմսոմոլսկայա պրավդան հրապարակել էր Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի հեռախոսում առկա տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայրը նվաստացնում աղջիկներին և հարվածում նրանցից մեկին։