Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ բարահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, ըստ որի, ՀՀ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել ապօրինություններ կատարելու հետևանքով:



