Զինված հարձակում Գեղարքունիքում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու ծեծել հարձակվողներին

Զինված հարձակում Գեղարքունիքում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու ծեծել հարձակվողներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: