Այսօր առավոտյան Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես էր եկել իշխանափոխության կոչով:
Կարճ ժամանակ անց մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Վազգեն Մանուկյանը:
Լուրի իսկությունը ճշտելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ, որտեղից խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել:
Հիշեցնենք, որ ռազմական դրության մասին ՀՀ կառավարության օրենքով արգելվում են նման հայտարարությունները:



