«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով, որից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:



