Հայկ Հարությունյանի մահվան փաստով քննչականը նոր մանրամասներ է հայտնում. առգրավվել է տան մուտքը հսկող տեսախցիկը

Հայկ Հարությունյանի մահվան փաստով քննչականը նոր մանրամասներ է հայտնում. առգրավվել է տան մուտքը հսկող տեսախցիկը

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության պատասխանատու Նաիրա Հարությունյանը նոր փաստեր է ներկայացնում ՀՀ նախկին ոստիկանապետի մահվան հանգամանքների փաստով հարուցված քրեական գործից:

 

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»,-հայտնում է Հարությունյանը: