Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այս մասին Mediaroom.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հավելելով, որ այս պահին այլ ինֆորմացիա հաղորդել չեն կարող:
«ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը, այլ մանրամասներ կհաղորդենք առաջիկայում»,-ասաց Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը եղել է Երևանի քաղաքապետ, ինչպես նաև երկար տարիներ ղեկավարել է ՀԾԿՀ հանձնաժողովը:




