«Մուլտի գրուպ»-ի տնօրեն, «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է.՝ նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։
Այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Սուրեն Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:



