Անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել

Անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել

Տանզանիայի բնակչուհին մահացել է անհայտ հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

 

Կազմակերպությունը երկիր մասնագետների թիմ է ուղարկել՝ անհապաղ հետաքննության համար։ Բացի այդ, ԱՀԿ-ն Տանզանիայի առողջապահության նախարարությանը խնդրել է միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։

 

Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնների ներկայացուցիչ Ջասթին Ուիլյամսը հստակեցրել է, որ մահացած կնոջ մոտ նկատելի են եղել Էբոլա վիրուսի, Դենգեի համաճարակի և մալարիայի ախտանշաններ։

 

«Սակայն, ըստ երևույթին, սա ինչ-որ այլ բան է»,-ասել է նա։