ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է արել, հայտնելով, որ աշխատանքից ազատել է իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Երեկ երեկոյան ես տեղեկացրեցի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չէի նրա առաջարկների մեծ մասի հետ, ինչպես նաև վարչակազմի շատ ուրիշ անդամներ: Ուստի ես խնդրեցի Ջոնին հրաժարական տալ: Շատ շնորհակալ եմ նրան՝ իր կատարած ծառայության համար», - գրել է Թրամփը:
Նա խոստացավ հաջորդ շաբաթ նշանակել ազգային անվտանգության նոր խորհրդաականի:



