Տղամարդկանց սերմնահեղուկի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուս

Տղամարդկանց սերմնահեղուկի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուս

banner770

Չինացի հետազոտողները կորոնավիրուսով վարակված տղամարդկանց սերմնահեղուկի մեջ հայտնաբերել են կորոնավիրուսների նոր տեսակ՝ SARS-CoV-2, ասված է JAMA Network Open բժշկական ամսագրում հրապարակված զեկույցում:

Բժիշկներ Վեյգո Հաոն և Շիշի Ժանգը փորձարկումներ են իրականացրել 38 արական սեռի հիվանդների հետ երկրի կենտրոնական մասի Շանգչիու հիվանդանոցում: 15-59 տարեկան բոլոր տղամարդկանց մոտ սերմնահեղուկի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մասնագետների կարծիքով՝ այս տեղեկատվությունը չի նշանակում, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով:

«Սա հետաքրքիր հայտնագործություն է, բայց պետք է ապացուցել, որ վիրուսը կարող է փոխանցվել նաև այս ճանապարհով», - New York Times- ին ասաց Այովայի համալսարանի մանրէաբանության և իմունոլոգիայի պրոֆեսոր Ստենլի Փերլմանը: