«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Նրանք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։
Այս մասին հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչը, որպես պատճառ նշելով Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները:
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների կրկնակի խախտումներ, ինչից ելնելով՝ որոշել ենք հետաձգել պատանդների ազատ արձակումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին։ Իսրայելը պետք է հավատարիմ մնա համաձայնագրի դրույթներին և հետադարձ ուժով փոխհատուցի վերջին շաբաթներին իր հասցրած վնասը»,- հայտարարել է նա։



