Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան

Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:

 

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: