Երգիչ Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը

Երգիչ Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը

Բրիտանացի երգիչ, երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ չի կարողացել դիտել իր նոր մյուզիքլը, քանի որ աչքի վարակի պատճառով կորցրել է տեսողությունը։

 

Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում այցելել է «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլի բացման երեկոյին և հանդիսատեսին ասել, որ չի կարողացել գալ փորձերից շատերին, որովհետև զրկվել է տեսողությունից։

«Ինձ համար շատ դժվար է մյուզիքլը տեսնել, բայց ինձ դուր է գալիս այն լսել, և այն հրաշալի էր հնչում այսօր», – ասել է նա:

 

77-ամյա երգիչն ավելի վաղ հայտնել էր, որ աչքի վարակի պատճառով «աչքերից մեկի տեսողությունը շատ սահմանափակ է»։ Նա գրել էր, որ բուժվում է, բայց դա «չափազանց դանդաղ գործընթաց է»։