Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ հասկանում է Վալենսիայի բնակիչների տառապանքը ջրհեղեղների պատճառով, սակայն դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի բռնության։ Այսպես, վարչապետը մեկնաբանել է թագավոր Ֆիլիպ VI-ի հետ միասին երկրի արևելքում գտնվող շրջան կատարած այցը։
«Ես ցանկանում եմ հայտնել մեր ողջ համերաշխությունը և վշտակցությունը», – ասել է կառավարության ղեկավարը, որին մեջբերում է El Pais թերթը:
Նա նաև հայտարարել է, որ «մերժում է ցանկացած տեսակի բռնություն»:
Թագավոր Ֆելիպե VI-ը կնոջ՝ Լետիցիայի, վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիայի ինքնավար համայնքի կառավարության ղեկավար Կառլոս Մեյսոնի հետ այցելել է երկրի արևելքում ջրհեղեղներից տուժած շրջաններ։ Պայպորտ բնակավայրում տեղի բնակիչները ցեխ են շպրտել նրանց վրա և բղավել «դուրս կորեք» և «մարդասպաններ»։ Վարչապետին ստիպված են եղել տարհանել, իսկ թագավորի այցն ընդհատվել է։ Սանչեսի պատվիրակության մեքենաներից մեկի ապակիները կոտրվել են։