ԱՄՆ–ն դադարեցնում է օգնությունը Վրաստանին. Բլինքեն

ԱՄՆ–ն դադարեցնում է օգնությունը Վրաստանին. Բլինքեն

Միացյալ Նահանգների վարչակազմը որոշել է կասեցնել Թբիլիսիին աջակցության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։

 

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

 

«Մայիսի 23-ին, Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո, ես հայտարարեցի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին:

 

Այս վերանայման արդյունքում Միացյալ Նահանգները կասեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն անմիջականորեն ուղղված էր Վրաստանի կառավարությանը աջակցելուն»,- ասել է Բլինքենը։