Եթովպիայում տեղի ունեցած սողանքների զոհերի թիվը հասել է 257-ի, սակայն այն, ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության, կարող է աճել՝ հասնելով 500-ի։
Փրկարարներն ավելի վաղ զգուշացրել էին, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ սողանքի տարածքում շարունակվում է որոնողական աշխատանքը: Տարածքը նաև դժվարամատչելի է։
Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հորդառատ անձրևներից հետո հուլիսի 21-ի գիշերը սողանք էր տեղի ունեցել՝ բազմաթիվ մարդկանց թողնելով հողի շերտի տակ։ Հուլիսի 22-ի առավոտյան օգնության եկած մարդիկ մնացել էին երկրորդ սողանքի հողաշերտի տակ:



