Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին

Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին

Թուրքիան «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) հետ համագործակցությամբ օրեր շարունակ զենք-զինամթերք է տեղափոխում Իրաքյան Քուրդիստան:

 

Նշվում է նաև, որ մատակարարումները հիմնականում իրականացվել են Դուհոք և Շելադիզե նահանգներ:

 

Բացի այդ, թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ի գիշերը  թուրքական զինուժին պատկանող կործանիչները Բիրադոստի սահմանային շրջաններում հարվածներ են հասցրել:

 

 

Այնուհետև հրդեհներ են բռնկվել Դարիստա, Քեմ Քորա, Գերվի Ռոբի, Ռուվալա և Պինգոստա շրջաններում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am: