100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Առնվազն 107 մարդ է մահացել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Հաթրաս թաղամասում կրոնական միջոցառման ժամանակ:

 

Hindustan Times-ի հաղորդմամբ, զոհերը հիմնականում կանայք են եղել։

 

Ոստիկանության տվյալներով միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո։ Փրկվածներից մեկի խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կրոնական միջոցառումն ավարտվել է, և բոլորը փորձել են հեռանալ հավաքի վայրից։

 

Միջադեպի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Նահանգի գլխավոր նախարարը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հանձնարարել է  պարզել կատարվածի պատճառը։

 

India Today-ի փոխանցմամբ՝ ֆինանսական օգնություն կցուցաբեվի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։