Մոսկվայում մոլեգնում է «Էդգար» փոթորիկը. կան զոհեր ու տուժածներ, ավերածությունների թիվն աճել է

Մոսկվայում մոլեգնում է «Էդգար» փոթորիկը. կան զոհեր ու տուժածներ, ավերածությունների թիվն աճել է

Մոսկվայում շարունակում է մելեգնել «Էդգար» կոչվող հզոր փոթորիկը, որի մասին նախօրեին զգուշացրել էին օդերևութաբանները։ Առաջին հարվածը հասել է  Մոժայսկին, Կալուգային և Տվերին: Լոբնյայում և Լոսինո-Պետրովսկիում տորնադոյի հավանականություն կա։

 

Հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքի փողոցները, քամին քշել է մարդկանց, տապալել ծառեր, պոկել շենքերի տանիքները։ Ցարիցինոյի այգում մի կնոջ լճակն է ընկել:

 

Զոհերի թիվը հասել է 2-ի, 18 մարդ հոսպիտալացվել է:

 

«Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Հոսպիտալացվածների թվում է 4 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է մայրաքաղաքի Առողջապահության վարչության հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի մասին: