Ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ավարտվեն խաղաղության պայմանագրով․ Թուրքիայի ԱԽ

Ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ավարտվեն խաղաղության պայմանագրով․ Թուրքիայի ԱԽ

Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթաց գրանցվի, որպեսզի երկու երկրների միջև խաղաղություն ապահովվի:

 

Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով արված հայտարարության մեջ։

 

«Թուրքիան պատրաստ է աջակցել կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու էր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։