Արտակարգ․ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է արձանագրվել

Արտակարգ․ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է արձանագրվել

Եգիպտոսի հավաքականի վինգեր Ահմեդ Ռեֆաթը հոսպիտալացվել է։ Եգիպտոսի առաջնությունում հանդես եկող «Ֆյուչեր» ակումբի ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է արձանագրվել։

 

Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին Եգիպտոսի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Ալեքսանդրիայի «Ալ Իթիհադի» դեմ արտագնա խաղում (0-0)։ Հանդիպման 89-րդ րոպեին Ռեֆաթն ուշագնաց է եղել։ 30-ամյա ֆուտբոլիստն անմիջապես հոսպիտալացվել է։

 

«Ֆյուչերի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ եգիպտոսցի ֆուտբոլիստի սիրտը մեկ ժամից ավելի չի բաբախել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Այժմ Ռեֆաթը վերակենդանացման բաժանմունքում է. նրա վիճակը գնահատվում է անկայուն։

 

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք հարգել ֆուտբոլիստի անձնական կյանքը, իսկ երկրպագուներին հորդորում ենք աղոթել, որպեսզի Ահմեդ Ռեֆաթը որքան հնարավոր է շուտ ապաքինվի»,- նշված է ակումբի տարարածած հայտարարության մեջ։

 

«Ֆյուչերը» Եգիպտոսի առաջնությունում 13 խաղում վաստակել է 17 միավոր և 18 թիմերի պայքարում 11-րդն է մրցաշարային աղյուսակում։ Ռեֆաթը 2023/24 մրցաշրջանում 5 խաղում խփել է 2 գոլ։ Ֆուտբոլիստը նաև Եգիպտոսի հավաքականի անդամ է, որի կազմում 7 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել։