Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա:
Հիշեցնեն, որ երեքշաբթի Վրաստանի խորհրդարանը երրորդ ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը: Օրինագծի ընդունումը Վրաստանում բողոքի մեծ ալիք էր առաջացրել: