«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարութայան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 56 խումբը կանչով մեկնել է Մյասնիկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության խմբերը, քննիչներ, փորձաքրեագետն ու դատական բժիշկը:

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, 35-40 տարեկան դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը նշված ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: