«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են Կիրանց։ Ոստիկանությունը վերջիններիս թույլ չի տալիս մտնել գյուղ՝ ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածքում աշխատանքներ են իրականացնում։

 

Պատգամավորները, սակայն փորձում են սադրել ոստիկաններին և բախումներ հրահրել։ Նրանցից երկուսը՝ չենթարկվելով իրավապահների օրինական պահանջին, փորձել են սարերով և դաշտերի միջով հասնել Կիրանց, ինչը վտանգավոր է, քանի որ տարածքը հնարավոր է ականապատ լինի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ պատգամավորների մուտքն արգելել են, ինչպես նաև երթևեկությունն է սահմանափակվել Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով։ Այն է՝ ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին' իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար' այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով: