«Անհավատարմության գինը»․կինը պատուհանից դուրս է նետել ամուսնուն

«Անհավատարմության գինը»․կինը պատուհանից դուրս է նետել ամուսնուն

Թուրքական Օսմանգազիում արատակարգ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 33-ամյա Գյուլեսեր Կ.-ն իրենց երկրորդ հարկի բնակարանի պատուհանից դուրս է հրել ամուսնուն՝ Յուչել Ու.-ին։ Կինն ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ, գրում է Hürriyet-ը։

 

Միջադեպի պատճառ դարձած վիճաբանությունը սկսվել է երեկոյան տանը։ Վիճաբանությունից հետո Գյուլեսեր Կ.-ն, ամուսնուն դավաճանության մեջ մեղադրելով, նրան դուրս է հրել պատուհանից։ Յուչել Ու.-ն ընկել է մի քանի մետր բարձրությունից և, ցավից կծկվելով, սկսել է օգնություն խնդրել հարևաններից։ Գյուլեսեր Կ.-ն դանակը ձեռքին մոտեցել է գետնին ընկած ամուսնուն՝ շարունակելով նախատել նրան։

Միջադեպի ժամանակ Գյուլեսեր Կ.-ն իր դժգոհությունն է հայտնել նաև իրենց հեռախոսներով միաջեպը նկարահանող հարևաններից՝ բղավելով.  «Սա անհավատարմության գինն է, տղամարդ եղեք, հոգ տարեք ձեր կանանց մասին»։

 

Իր ցուցմունքում Գյուլեսեր Կ.-ն պնդել է, որ Յուչել Ու.-ն ինքն է իրեն պատուհանից դուրս նետել, իսկ Յուչել Ու.-ն պնդել է, որ կինն է իրեն հրել։