Ողբերգական դեպք․ Բանգլադեշ պետությունում 26 մարդ է մահացել

Ողբերգական դեպք․ Բանգլադեշ պետությունում 26 մարդ է մահացել

Բանգլադեշում 26 մարդ է մահացել «Բուլբուլ» հզոր ցիկլոնի հետևանքով։ Տարերային աղետը երկրի հարավում վնաս է հասցրել մոտ 100 հազար տան։ Ջրածածկ է եղել  շուրջ 3000 հեկտար հողատարածք։

Սաստիկ քամուց ծառերի տապալման հետևանքով կան տուժածներ։ Տեղեկություններ են ստացվում նաև հեղեղված տարածքներում խեղդված մարդկանց մասին։

Ցիկլոնը վնաս է հասցրել բջջային կապի կայաններին և հոսանքալարերին։