Մոսկվայում քիլերը սպանել է  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային և նրա եղբորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում քիլերը սպանել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային և նրա եղբորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com-ը գրում է․

 

Նոյեմբերի 2-ի երեկոյան անհայտ անձը Մոսկվայում սպանել է Ինգուշեթիայի ոստիկանության՝ էքստրեմիզմի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Իբրահիմ Էլջարկիևին և նրա եղբորը: Փողոցի տեսախցիկներից երևում է, որ Էլջարկիևը իր մեքենայից ոչ հեռու կանգնած է եղել՝ սպասելով ինչ որ մեկին: Այդ պահին նրան է մոտենում կարմիր բաճկոնով մի տղամարդ և կրակ բացում:

 

Տեսնելով դա, Էլջերկիևի կայանված մեքենայից դուրս է եկել նրա եղբայրը՝ Աբդուլ Ահմեդը, որը նույնպես ոստիկան էր: Քիլերը անմիջապես նրա ուղղությամբ էլ է կրակոցներ արձակել: Թաքնվելուց առաջ մարդասպանը ստուգողական կրակոցներ է արձակել եղբայրների գլխին:

 

Նախնական տեղեկություններով, մարդասպանը կրակել է ավստրական «Գլոկ» մակնիշի ատրճանակից, որը վարձու մարդասպանների մոտ մեծ պահանջարկ ունի:

 

Հետաքննությունը չի կասկածում, որ հանցագործությունը պատվիրված բնույթ ունի: Այն բավական պրոֆեսիոնալ կերպով ծրագրավորված է եղել, իսկ քիլերին հայտնի են եղել զոհերի տեղաշարժման ուղղությունները:

 

Մարդասպանը իր գործն անելուց հետո մոտեցել է հանցակցին և նրա հետ միասին հեռացել ոտքով, թողնելով BMW մակնիշի մեքենան, որով եկել էին հանցագործության վայր: