Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները ականազերծել են 116000 քմ տարածք

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները ականազերծել են 116000 քմ տարածք

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ինչպես  հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։

 

Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 688 մարդու։ Հայաստանցի բժիշկները սիրիացի մասնագետների հետ գործակցությամբ իրականացրել են հիվանդ զինվորականների և տեղի խաղաղ բնակչության հետազոտություններ ու բժշկական միջամտություններ։

 

Վիրաբուժական օգնություն է ստացել 39 քաղաքացի, էնդոկրինոլոգին դիմել է 76 մարդ, թերապևտիկ պրոֆիլների հիվանդների թիվը 86 է, դիմածնոտային հետազոտության է ենթարկվել 11 մարդ, գինեկոլոգները բուժել են 191, մաշկաբանները՝ 104, ատամնաբույժը՝ 13 հիվանդի։ Հայ մասնագետներն աջակցել են 108 երեխայի: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս բժշկական օգնություն է ցուցաբերվել 6288 քաղաքացու։