Մահացել է գրող  Վլադիմիր Բուկովսկին

Մահացել է գրող Վլադիմիր Բուկովսկին

Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 27-ի երեկոյան մահացել Է գրող Վլադիմիր Բուկովսկին։

 

Ինչպես հետեւում Է գրողի կայքում հրապարակված հաղորդագրությունից, մահվան պատճառը դարձել Է սրտի կանգը: Բուկովսկին 76 տարեկան Էր:

 

Բուկովսկին ռուս գրող Էր, քաղաքական ու հասարակական գործիչ, որն ընդհանուր առմամբ 12 տարի Է անցկացրել բանտերում եւ հարկադիր բուժման մեջ:

Հերթական բանտային կալանքից հետո՝ 1976 թվականին, Բուկովսկին արտաքսվել Է ԽՍՀՄ-ից եւ խորհրդային կառավարության կողմից փոխանակվել չիլիացի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ: Փոխանակումից հետո Բուկովսկին տեղափոխվել Էր անգլիական Քեմբրիջ։