Կանադայում ինքնաթիռն ընկել Է լիճը

Կանադայում ինքնաթիռն ընկել Է լիճը

Կանադայում երեք մարդ Է անհետ կորել այն բանից հետո, երբ ինքնաթիռը լիճն Է ընկել Մանիտոբի նահանգում: Այդ մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել տարածաշրջանի մայրաքաղաք Վիննիպեգից մոտավորապես 280 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը դիպել Է ծառին, ինչից հետո ընկել Է ջուրը: Օդանավում եղել Է երեք մարդ:

 

Փրկարարներն արդեն հայտնաբերել են աղետյալ ինքնաթիռի բեկորները: Դրանում եղած մարդկանց որոնում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: