Ովքեր են բեռնատարի մեջ մահացած 39 քաղաքացիները. նոր մանրամասներ

Ովքեր են բեռնատարի մեջ մահացած 39 քաղաքացիները. նոր մանրամասներ

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի:

Նշվում է, որ 39 մահացած մարդիկ կարող են Վիետնամի քաղաքացիներ լինել, գրում է Reuters-ը:

 

Այդ մասին լրատվամիջոցին հաղորդել է վիետնամցի կաթոլիկ քահանա Էնթոնի Դանգ Հյու Նամը: Նա ասել է, որ իր տեղեկություններով' Վիետնամի Նգեան նահանգի մի քանի ընտանիք մտադիր էր մեկնել Մեծ Բրիտանիա' աշխատանք գտնելու և կապի այլևս դուրս չի եկել:

Այդ մարդկանց հարազատներն արդեն ոստիկանությանը փոխանցել են մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք կօգտագործվեն դիակների նույնականացման ժամանակ:

 

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում աշխատում են հազարավոր վիետնամցիներ, որոնք երկիր են թափանցել անօրինական ճանապարհով: