Անգլիական Գրեյս քաղաքում 39 դիակով բեռնատար է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հայտնի է, որ զոհերից առնվազն մեկը դեռահաս է: Վարորդը 25-ամյա իռլանդացի է, ով ձերբակալվել է սպանության կասկածանքով: Ենթադրվում է, որ ավտմեքենան Բուլղարիայում է եղել, իսկ Միացյալ Թագավորություն մուտք է գործել հոկտեմբերի 19-ին:
Մահացածների ինքնությունը դեռ հայտնի չէ: Այլ մանրամասներ չեն հայտնվում:



