Սահմանին 2 ադրբեջանցի է սպանվել

Սահմանին 2 ադրբեջանցի է սպանվել

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:   Այսօր ժամը 16: 00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է Իրանի հետ Ադրբեջանի ​​սահմանը: Խախտողները չեն եթարկվել «Կանգնիր» հրամանին և կրակ  են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել:   Վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:   Զինծառայողներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել:   Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: