Ինսուլտից մահացել Է ՌԴ-ում Իրանի դեսպանի դուստրը

Ինսուլտից մահացել Է ՌԴ-ում Իրանի դեսպանի դուստրը

Ինսուլտից մահացել Է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի դուստրը: Այդ մասին հոկտեմբերի 22-ին ՏԱՍՍ-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

 

«Ցավոք դա այդպես Է: Նա մահացել Է ինսուլտից:

 

 

Այսօր առավոտյան չի արթնացել»,-տեղեկացրել են դեսպանատանը: Ավելի վաղ դեսպանի դստեր մահվան վերաբերյալ տեղեկատվություն Էր հայտնվել մի շարք ԶԼՄ-ներում: Telegram-կանալ 112-ը հայտնել Էր, որ դեսպանի 28-ամյա դուստրը՝ Արեֆեհ Սանային, իբր ինքնասպանություն Է գործել:

 

Մինչդեռ ՌԻԱ Նովոստիին դիվանագիտական ներկայացուցչությունում ասել են, որ Արեֆեհը «մահացել Է նախօրյակին, բայց դա եղել Է սրտի տագնապ, այլ ոչ թե ինքնասպանություն»: