Շուրջ 200 տրակտորներ արգելափակել են Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անցկացնում կառավարության նոր պլանների դեմ, որոնք, ինչպես կարծում են ցուցարարները, կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը: Այդ մասին հայտնել Է Die Welt հեռուստաալիքը:
Ինչպես գրում Է Berliner Morgenpost թերթը, տեղում հերթապահում Է ավելի քան 600 ոստիկան: Նման ակցիա Բեռլինում առաջին անգամ չի անցկացվում, այս անգամ ֆերմերներն այս կերպ են արձագանքել կառավարության նոր ագրարային փաթեթին, որը ներկայացվել Էր սեպտեմբերին: Ֆերմերների կարծիքով, պլանավորվող միջոցառումները լրացուցիչ դժվարություններ կստեղծեն գյուղացիների համար:
Մասնավորապես, կառավարությունը պլանավորում Է խստացնել պարարտանյութերի օգտագործման նորմերը: Համանման ակցիաներ հոկտեմբերի 22-ին անցկացվում են Բոննում, Վյուրցբուրգում, Մյունհենում, Բայրոյթում, Շտուտգարտում, Ֆրայբուրգում, Մագդեբուրգում եւ Հաննովերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



