6 ժամ տևած մարտերը շարունակվում են, կա 20 զոհ (տեսանյութ)

6 ժամ տևած մարտերը շարունակվում են, կա 20 զոհ (տեսանյութ)

Ղրղըզստանի Լեյլեկ շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանին, մարտական գործողությունները վերսկսվել են, հայտնում է ղրղզական գործակալությունը՝ հղում անելով Բատկենի նահանգի ոստիկանության բաժանմունքին:
Գործակալության տվյալներով՝ փոխհրաձգությունը շարունակվում է շուրջ մեկ ժամ:
Ապրիլի 29-ին Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև կոնֆլիկտը վերաճեց երկու երկրների զինված ուժերի միջև առճակատման: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևեց ավելի քան վեց ժամ: Արյունահեղության արդյունքում, երկու կողմից միասին, ավելի քան 150 մարդ վիրավորվեց։ Զոհվեց քսան մարդ: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին։ Սակայն ապրիլի 30-ի առավոտյան մարտական գործողությունները դարձյալ վերսկսվել են։