Երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ մարտի 27-ին, 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ՝ Ադրիատիկ ծովում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտը (INGV):

 

Էպիկենտրոնը գտնվել է հինգ կիլոմետր խորության վրա՝ Ֆոջիա նահանգի ափերից 50 կիլոմետր հյուսիս:

 

Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների խոշոր քաղաքներին ՝ ներառյալ Նեապոլը, Սալերնոն և Կազերտան: Հռոմում երկրաշարժը զգացել են քաղաքի հյուսիսային հատվածի բնակիչները: Գործող ծառայությունները ավերածությունների մասին հաղորդում չեն ստացել: