Ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի արեւմտյան հատվածում գտնվող Գերաթ նահանգում։ Զոհվել է, ըստ նախնական տեղեկությունների, 8 մարդ, վիրավորվել 53 մարդ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ըստ նահանգի ղեկավարի հայտարարության, մահապարտ ահաբեկիչը ականապատված մեքենայով ներխուժել է ոստիկանական բաժանմունք՝ Գենչի շրջանում։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ հարեւան շինությունները եւս վնասվել են։
Տուժածները տեղափոխվել են Գարեթի պետական հիվանդանոց։ Որեւէ խմբավորում դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ Սակայն Աֆղանստանի ՆԳ նախարարությունում կարծում են, որ ահաբեկչությունն իրականացրել են թալիբները։



