Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում. Չավուշօղլու

Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջությամբ դուրս չեն եկել այդ տարածքներից:

 

Ռուսակական РИА Новости-ի լրատվականի հաղորդած տեղեկությամբ՝  Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է: Ըստ թուրք առաջնորդի ոչ ոք չի կարող իրենց մեղադրել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձերի համար:

 

«Սիրիայում քրդերը կտտանքների են ենթարկվում ԻՊ-ի կողմից: Ռազմական օպերացիայի հետևանքով կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կշարունակենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները լիովին դուրս չեն եկել այդ տարածքներից», — ասել է Չավուշօղլուն: