Ադրբեջանը Ռուսաստանից օգնություն է խնդրել

Ադրբեջանը Ռուսաստանից օգնություն է խնդրել

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Բաքուն Մոսկվա է ուղարկել խոցված ռուսական Մի -24 ուղղաթիռի գործով իրավաբանական օգնություն ստանալու խնդրագիր:

 

«Այս պահին այս քրեական գործով ընթանում են ինտենսիվ քննչական և գործառնական միջոցառումներ: <...> Միջնորդագրի արդյունքներից հետո նշված քրեական գործի վերաբերյալ կայացվելու է իրավական որոշում»,-նշել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին մարտական ​​գոտուց դուրս գտնվող օդային տարածքում խոցվել էր Մի-24-ը, որը պատկանում էր Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային: Անձնակազմի երկու անդամ զոհվել է։

Պաշտոնական Բաքուն ընդունել է, որ ադրբեջանական կողմն է խոցել ուղղաթիռը: Նրանք ներողություն են խնդրլ միջադեպի համար և պատրաստակամություն հայտնել փոխհատուցում վճարել:

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան ընդունել է ներողությունը՝ «Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքի, անաչառ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու պատրաստակամության հավաստիացման» համար։