Հզոր երկրաշարժ է գրանցվել

Հզոր երկրաշարժ է գրանցվել

Այսօր Խորվաթիայում հզոր երկրաշարժ է գրանցվել: 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Զագրեբի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:

 

Ինչպես տեղեկացնում է 1lurer.am-ը, Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաքից 46 կմ հարավ-արևելք: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բնական աղետի հետևանքով կան տուժածներ ու ավերածություններ: