Մոսկվայում հայ պաշտոնյայի են ձերբակալել

Մոսկվայում հայ պաշտոնյայի են ձերբակալել

Բասմանի դատարանը ձերբակալել է ՔԿ նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին: «Մոսկվա-Սիթի» աշտարակում փոխհրաձգության հետաքննության արդյունքում հնարավոր է, որ նա պատասխանատվության է ենթարկել անմեղ մարդկանց:

Այժմ նա անազատության մեջ կմնա մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը:

Հենց Աղաջանյանն էր հետաքննում 2017 թվականին «Մոսկվա-Սիթիում» երկու գործարարների անվտանգության աշխատակիցների փոխհրաձգության գործը: Արդյունքում սպանվել էր մեկ մարդ, ևս հինգը վիրավորվել էին: Աղաջանյանը ձերբակալվել է այս գործով ապացույցները կեղծելու մեղադրանքով: