Նեմցովի սպանության պատվիրատուներին գտել են. Պուտին

Նեմցովի սպանության պատվիրատուներին գտել են. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ պարզ է. հայտնաբերվել են և՛ կատարողները, և՛ պատվիրատուները:

 

«Ես բազմիցս ասել եմ իմ գործընկերներին, և ձեզ ևս մեկ անգամ ուզում եմ ասել։ Դուք գիտեք դա։ Հայտնի սպանությունը Գալինա Ստարավոյտովայի, նույնպես բացահայտվել է։ Նեմցովի սպանությունը․ վերջերս ես գործընկերների հետ դեռ դա քննարկել եմ, պետք է լրամշակել, հավանաբար, այնտեղ էլ, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ պարզ է. կատարողներին, ինչպես նաև պատվիրատուներին գտել են»,- ասել է Պուտինն իրավապաշտպանների հետ հանդիպմանը: Փակ հանդիպման սղագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

 

Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, Նեմցովը 1990-ականներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի կառավարությունում, իսկ 2000-ականներին անցել է ընդդիմություն։ Նա սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին ՝ կեսգիշերին մոտ (Մոսկվայի ժամանակով 23:31-ին) մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:

 

2017 թվականի հուլիսին սպանության հինգ կատարողներ դատապարտվել էին 11-20 տարվա ազատազրկման։