Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման զոհ Է դարձել չորս մարդ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել Է France Info ռադիոկայանը: «Սպանված Է հինգ մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան եւ հարձակվողն ինքը»,-նշում Է ռադիոկայանը: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
Ինչպես հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությունից ոչ պաշտոնապես ստացված տեղեկություններ, Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի աշխատակիցների վրա հարձակումը կարող Էր տեղի ունենալ նրա աշխատակիցների միջեւ ներքին կոնֆլիկտի պատճառով: Սա Է իրադարձությունների գլխավոր վարկածը, որը ներկայում դիտարկում Է հետաքննությունը: Հարձակում կատարած անձն ինքը, վերջին տեղեկությունների համաձայն, պրեֆեկտուրայի վարչական աշխատակից Էր: Ոստիկանների վրա հարձակումը նա կատարել Է կերամիկական դանակով, որը չԷր հայտնաբերվել պրեֆեկտուրա մտնելիս մետաղադետեկտորով ստուգման ժամանակ: Հարձակումը տեղի Է ունեցել շենքի հատկապես խիստ հսկվող գոտում, որտեղ գտնվում Է պրեֆեկտուրայի հետախուզության վարչությունը: Ներկայում պրեֆեկտորայի շենքի շուրջն ստեղծվել Է արգելված գոտի, որը հսկում Է շուրջ 200 ոստիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



