ԱՄՆ-ում յոթ մարդ Է զոհվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռմբակոծիչի վթարի հետեւանքով

ԱՄՆ-ում յոթ մարդ Է զոհվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռմբակոծիչի վթարի հետեւանքով

ԱՄՆ-ում յոթ մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչն ընկել Է Քոնեկտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

 

Իշխանությունների տվյալներով՝ օդանավում եղել Է 13 մարդ՝ տասը ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ: Վեց մարդ տեղափոխվել Է հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Գետնի վրա տուժել Է եւս մեկ մարդ: Ինքնաթիռն արդեն մի քանի րոպե օդում Է եղել, երբ օդաչուները հայտնել են անսարքության մասին եւ թույլտվություն խնդրել՝ վերադառնալ օդանավակայան: ՎայրԷջքի ժամանակ այն կորցրել Է կառավարումը եւ բախվել անգարին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչը կարճ թռիչքներ Էր կատարում պատմության եւ ավիացիայի սիրահարների համար:

 

Տրանսպորտի անվտանգության հարցերով զբաղվող ազգային խորհուրդը խումբ Է ուղարկել ավիաաղետի պատճառները հետաքննելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: